Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում փակ կամ դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 14.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ – Զովասար, Հակո - Ջալփո (Կանչ) եւ Սորիկ գյուղերի, Արագածի շրջանի Արագած, Բերքառատ եւ Լեռնապար գյուղերի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր – Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Փակ են նաեւ Սելիմի լեռնանցքը եւ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG