Մատչելիության հղումներ

Պակիստանը թույլատրել է ՆԱՏՕ-ին սնունդ առաքել Աֆղանստան


Պակիստանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ Իսլամաբադը ժամանակավորապես թույլ է տվել ՆԱՏՕ-ին սնունդ մատակարարել Աֆղանստանում տեղակայված զորամիավորումներին:

Ահմեդ Մուխտարը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ին միայն սահմանափակ ժամանակով կթույլատրվի իրականացնել սնունդի առաքումները:

Անցած տարվա նոյեմբերին Իսլամաբադը փակեց իր տարածքով Աֆղանստանում տեղակայված Հյուսիս-ատլանտյան դաշինքի զորքերի մատակարարման ճանապարհները` ի պատասխան ամերիկյան օդային հարձակումների հետեւանքով 24 պակիստանցի զինծառայողների մահվան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG