Մատչելիության հղումներ

Սարկոզին պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում


Փարիզից ստացված հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վաղը հեռուստատեսությամբ հեռարձակվելիք հարցազրույցում պաշտոնապես կհայտնի նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլին, իսկ անհրաժեշտության դեպքում մայիսին տեղի կունենա երկրորդ փուլը։

Վերջին հարցախույզի արդյունքների համաձայն, նախագահության սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդն այսօրվա դրությամբ ունի ընտրողների մոտ 30 տոկոսի աջակցությունը, մինչդեռ, Սարկոզիին աջակցում է ընտրողների 25 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG