Մատչելիության հղումներ

Ռուսաստանում 215 մարդ մահացել է ցրտահարումից


ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, այս տարի անսովոր ցուրտ եղանակի պատճառով 215 մարդ է մահացել Ռուսաստանում:

Անցած 24 ժամվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Ռուսաստանի Սախա հանրապետությունում` 52 աստիճան զրոյից ցածր:

Մոսկվայում գրանցվել է այս տարվա ամենացուրտ գիշերը` -28 աստիճան: Չնայած ցուրտ եղանակի պատճառով էլեկտրականության աճող պահանջարկին, Ռուսաստանի մայրաքաղաքում էներգամատակարարման ընդհատումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG