Մատչելիության հղումներ

Արաբական լիգան ՄԱԿ-ին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում


Արաբական պետությունների լիգան կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը` խաղաղապահ ուժեր ուղարկել Սիրիա եւ դադարեցնել այդ երկրում արդեն 11 ամիս շարունակվող արյունահեղությունը:

Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Լիգայի անդամ երկրները նաեւ զորակցություն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմադիրներին:

Սիրիան Լիգայի գործողությունները «թշնամական» է որակել:

«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ալ-Զավահիրին աջակցություն է հայտնել Սիրիայի ընդդիմությանը, սակայն հորդորել է նրանց հույսները չդնել արեւմտյան կամ արաբական երկրների կառավարությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG