Մատչելիության հղումներ

Տիբեթյան միանձնուհին ինքնահրկիզվել է


Արեւմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, Չինաստանում 18-ամյա բուդդիստ միանձնուհին՝ Սիխուան գավառում գտնվող Մամե վանական համալիրից, ինքնահրկիզվել է։

Լոնդոնում գործող «Ազատություն Տիբեթին» խումբը հայտարարել է, որ նախքան իրեն կրակի մատնելը, երիտասարդ կինը, ում անունը Թենզին Չոզին է, քննադատական կոչեր է հնչեցրել Չինաստանի իշխանությունների հասցեին։ Խմբի տվյալներով, միանձնուհին ողջ է մնացել, ոստիկանները նրան բերման են ենթարկել եւ փակել նրա վանական համալիրը։

Նույն վանական համալիրից մի միանձնուհի եւս ինքնահրկիզվել էր անցած հոկտեմբերին եւ մահացել ստացած վնասվածքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG