Մատչելիության հղումներ

Ցեղասպանության ուրացողը հրավիրվել է Կալիֆորնիայի դեմոկրատների համագումարին


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի գրասենյակը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Կալիֆորնիայի կառույցի փետրվարի 11-ին կայանալիք համագումարին ելույթ ունենալու` Հայոց ցեղասպանության ուրացող, «Երիտասարդ թուրքեր» կոչվող լրատվական ծրագրի վարող Չենք Ույգուրին հղված հրավերի կապակցությամբ։

Կալիֆորնիայի դեմոկրատներին հասցեագրված նամակում Հայ դատի գրասենյակի նախագահ Էնդրյու Կիզիրյանը ընդգծում է, որ երիտթուրքերը, ում անունով կոչվում է Ույգուրի հեռուստածրագիրը, նախաձեռնել եւ ծրագրել են Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը եւ պատասխանատու են մեկեւկես միլիոն հայերի սպանության համար։

Բացի այդ, ասված է նամակում, Ույգուրը հրապարակավ ժխտել է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը։ Որպես օրինակ` Հայ դատի գրասենյակը մեջբերում է Daily Pennsylvanian պարբերականում նրա գրած հետեւյալ տողերը. - «Հայոց ցեղասպանության մասին պնդումները հիմնված չեն պատմական փաստերի վրա։ Եթե ուսումնասիրվում է տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ իրականում նման ցեղասպանություն տեղի չի ունեցել»։

Հայ դատի գրասենյակը կալիֆորնիացի դեմոկրատներին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ուրացողին հրավիրելու իրենց որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG