Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Հաղորդագրությունների համաձայն` հանդիպման ժամանակ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի արաբական պետությունները ապրեն խաղաղության եւ ներդաշնակության պայմաններում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ յուրաքանչյուր առաջնորդ պետք է ընդունի «պատասխանատվության իր բաժինը»։
Ռուսաստանի արտգործնախարարը եւ Արտաքին հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը Դամասկոս են ժամանել այսօր։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, այսօր հայտարարել է Սիրիային առնչվող «նոր նախաձեռնության»` պաշտոնական Անկարայի ծրագրի մասին։ Նա «ֆիասկո» է անվանել անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցածը, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը արգելափակեցին Սիրիայի վերաբերյալ բանաձեւի ընդունումը։