ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եւ ԱՊՀ-ին մաս կազմող պետությունները` Ադրբեջանն ու Ռուսաստանը տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունեն Սիրիայի խնդրում: Դա պարզ դարձավ շաբաթ երեկոյան, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր Արաբական պետությունների լիգայի մշակած բանաձեւի նախագիծը:
Այս փաստաթղթի մեխը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված կոչն էր` վերջ տալ բռնություններին եւ անհապաղ հրաժարական ներկայացնել:
Քննարկման ընթացքում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տեղակալ Թոֆիկ Մուսաեւը իր երկրի միանշանակ աջակցությունը հայտնեց շրջանառվող բանաձեւին։
«Ադրբեջանը սկզբից եւեթ աջակցում էր Արաբական պետությունների լիգայի գործադրած ջանքերին եւ հույս ունի, որ դրանք չեն դադարի` հանգեցնելով բռնությունների ավարտին եւ խնդրի լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով: Շատ կարեւոր է, որ ներկայացված նախագծում հարգվում են Սիրիայի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը», - նշեց ադրբեջանցի դիվանագետը` հավելելով. - «Ադրբեջանը կողմ է ներկայացված բանաձեւին եւ հուսով է, որ դրա ընդունումը կնպաստի խնդրի լուծմանն ու վերջ կտա մարդկային տառապանքներին»:
Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ` Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, արգելափակեցին բանաձեւի ընդունումը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց. - «Անվտանգության խորհուրդը միայն նման որոշում կարող էր կայացնել նաեւ այն պատճառով, որ միջազգային հանրության մի շարք ազդեցիկ անդամներ` այդ թվում այս սեղանի շուրջ նստած, սիրիական ճգնաժամի ամենասկզբից տապալում էին քաղաքական լուծման հնարավորությունները` սիրիական վարչակազմի փոփոխության կոչեր հնչեցնելով, ընդդիմադիրներին տրամադրելով իշխանությունների դեմ: Այդ ուժերը երբեմն նաեւ սադրում էին ու աջակցում պայքարի զինված մեթոդներին»:
Հայաստանի տեսանկյունից, սակայն, առավել հետաքրքրական է, որ սիրիական ճգնաժամի պատճառով վերջին օրերին զգալի լարվածություն առաջացավ ոչ միայն ռուս - ադբեջանական, այլեւ ռուս - թուրքական հարաբերություններում:
Կիրակի երեկոյան պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը աննախադեպ կոշտ քննադատության ենթարկեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն` հայտարարելով. - «Ռուսաստանն ու Չինաստանը քվեարկեցին ոչ թե գոյություն ունեցող իրողություններից ելնելով, այլ առաջնորդվելով Արեւմուտքի նկատմամբ որդեգրած մոտեցումներով: Սխալ է, երբ խնդրին մոտենում են սառը պատերազմի տրամաբանությամբ»:
ՄԱԿ-ում նախատեսված քվեարկության տապալումից հետո, սակայն, պաշտոնական Մոսկվան կարծես իր ձեռքն է վերցնում սիրիական կարգավորման ողջ գործընթացը:
Երեքշաբի օրը արդեն հատուկ առաքելությամբ Դամասկոս են մեկնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր հայտարարել է, որ Թուրքիան ափսոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության արդյունքների համար, որը չկարողացավ վերջ դնել Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ բռնություններին: «Սիրիայի նախագահը պետք է ընդունի, որ կորցրել է լեգիտիմությունը, դա ամենաճիշտ քայլը կլինի սիրիացիների համար», - հայտարարել է նա:
Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Սիրիայում շարունակվում են բռնությունները, դրանց հետեւանքով այսօր առնվազն 17 մարդ է զոհվել: