Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ետ վերցնել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սաֆարյանը, այսօր ինքը նման առաջարկով դիմել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, որպեսզի վերջինս հարցը բարձրացնի Հայաստանի նախագահի մոտ:
Հիշեցնենք` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, միջազգային լրատվամիջոցների բնութագրմամբ, չափազանց դրամատիկ պայմաններում Ցյուրիխում ստորագրվեցին հայ - թուրքական մերձեցմանը միտված արձանագրությունները: Արձանագրություններից մեկը վերաբերում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, մյուսը` դիվանագիտական կապերի հաստատմանը: Հայտնի է նաեւ, որ անցած տարիների ընթացքում պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել էր, թե պատրաստ է խորհրդարանում վավերացնել արձանագրությունները, եթե դրանք նախապես վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Հիշեցնենք նաեւ, որ 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
«Մինչ առաջարկը հնչեցնելը իմ կողմից վկայաբերվեցին վերջին օրերի ընթացքում Թուրքիայի բավականին ներկայացուցչական պաշտոնյաների հայտարարությունները, մասնավորապես, Էգեմեն Բաղըշը` Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարարը, Դավոսում հոխորտացել էր, թե ինքը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, թող գան եւ իրեն ձերբակալեն, քանի որ այդ երկիրը ընդունել է ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ: Իսկ երեկ արդեն «Զաման»-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ իրենք ներողություն կխնդրեն հայերից, եթե հայերը ապացուցեն, որ ցեղասպանություն եղել է», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:
«Հետեւաբար նման պահվածք ունեցող երկրի հետ ստորագրած արձանագրությունները ոչ միայն վավերացման պարագայում չէին կարող որեւէ լավ բան խոստանալ, այլ նաեւ մեծ օրակարգում սառեցված վիճակով առավել քան վտանգավոր են դառնում», - շարունակեց ընդդիմադիր գործիչը:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ինչպես ցույց տվեց պատմությունը, արձանագրությունների ստորագրումը չկասեցրեց Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ընթացքը, իսկ Թուրքիայի կողմից դրանց չվավերացնելը հանգեցնում է Անկարայի նկատմամբ միջազգային ճնշման:
«Ի՞նչ կտա Հայաստանին ստորագրությունները ետ վերցնելը», - հարցնում է Սահակյանը եւ շարունակում. - «Դրանով մենք չենք կարող համարել, որ արդյունավետ քայլ կատարեցինք: Ենթադրենք, ետ վերցրեցինք, ի՞նչ: Մենք այսօր էլ, եթե առկախել ենք, ասում ենք, որ գործընթացը կասեցրել ենք եւ չենք շարունակում, քանի դեռ այս կամ այն պայմանները առկա չեն, որոնք արդեն մենք ենք թելադրում: Այսօրվա իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, շատ լավ գիտակցում են եւ երկրի շահը, եւ բարի համբավը, եւ հենց արձանագրությունները առկախելը դրա վկայությունն է, որ միջազգային որեւէ կազմակերպություն, որեւէ հաստատություն բացասական առումով դրան չանդրադարձավ, այլ ընդհակառակը ճնշումներ եղան Թուրքիայի նկատմամբ»: