Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ավարտեցին իրենց առաքելությունը Իրանում


ՄԱԿ-ի միջուկային փորձագետները այսօր ավարտում են իրենց եռօրյա փաստահավաք առաքելությունը Իրանում, չնայած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին առաջարկել է նրանց երկարաձգել այցը:

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) խումբը ուսումնասիրում է ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում տեղ գտած կասկածների հնարավոր հիմնավորումները: Հիշեցնենք` այդ զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն կասկած էր հայտնում, որ հնարավոր է Իրանն իր միջուկային ծրագրերը ռազմական նպատակների է ծառայեցնում:

Սալեհին հույս է հայտնել, որ փաստահավաք խումբը կօգնի թուլացնել լարվածությունը: Փաստահավաք խմբի ղեկավար Հերման Նակաերտսը կոչ է արել Իրանին համագործակցել առաքելության հետ:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այս այցը որակել է որպես փորձություն ՄԱԳԱՏԷ-ի համար, եւ հայտարարել, որ Իրանը կհամագործակցի կազմակերպության հետ, եթե այն հանդես չգա որպես գործիք Արեւմուտքի ձեռքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG