Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան իր զորքերը Աֆղանստանից դուրս կբերի մինչեւ 2014-ի ավարտը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քամերոնը այսօր հաստատել է, որ բրիտանացի զինծառայողները Աֆղանստանից դուրս կբերվեն մինչեւ 2014 թվականի ավարտը:

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ հանդիպմանը Քամերոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան զորքերի դուրս բերումից հետո էլ կսատարի Աֆղանստանին եւ տրամադրված է Քաբուլի հետ «երկարաժամկետ համագործակցության»:

Մեծ Բրիտանիան ավելի քան 9 հազար զինծառայող ունի Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում:

Երեկ Կարզայի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել էր, որ ֆրանսիացի զինծառայողները Աֆղանստանից դուրս կբերվեն մինչեւ 2013-ի տարեվերջը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը միջազգային ուժերից տեղի բանակին ու իրավապահ մարմիններին փոխանցելու գործընթացը պետք է ավարտին հասցվի 2014 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG