Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալի հետ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են հայ - թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Այնուհետեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG