Մատչելիության հղումներ

Թահրիր հրապարակում կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել


Կահիրեում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Թահրիր հրապարակում, որտեղ երեկվանից հանրահավաք է անցկացվում ժողովրդական շարժման մեկ տարվա կապակցությամբ, որի արդյունքում տապալվեց Հոսնի Մուբարաքի վարչակարգը։

Հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ եկել են նշելու Մուբարաքի տապալման մեկ տարին եւ չեն լքի հրապարակը մինչեւ հաջորդ` ուրբաթ օրվա հանրահավաքը։

Հավաքվածները պահանջում են Եգիպտոսը ժամանակավորապես կառավարող ռազմական խորհրդից իշխանությունը վերջապես հանձնել քաղաքացիական կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG