Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզբանկ»-ը ներկայացուցչություն կհիմնի Հայաստանում


«Ռոսսելխոզբանկ»-ը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Իբրեւ առաջին քայլ, ըստ Պատրուշեւի, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաեւ հաջողությամբ զարգացող հայ - ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում:

Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG