Մատչելիության հղումներ

Պակիստանում ադրբեջանցի մոջահեդ է սպանվել


Անցած գիշեր Պակիստանի զինվորականների կողմից անցկացված գործողության ընթացքում սպանվել են հինգ մոջահեդներ, այդ թվում` Ադրբեջանի քաղաքացի 23-ամյա Հագանի Իմամվերդիեւը։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Պակիստանում Ադրբեջանի դեսպանությունից, Իմամվերդիեւը ապօրինաբար գտնվել է Պակիստանի հյուսիսարեւմտյան լեռնային շրջանում` Աֆղանստանին սահմանակից Վազիրիստանում, որը տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս է։

Նույն աղբյուրների համաձայն` երիտասարդը Ադրբեջանի նավթային ակադեմիայի ուսանող էր եւ ադրբեջանցի իրավապահների կողմից հետախուզվում էր հայրենիքում զինծառայությունից խուսափելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG