Մատչելիության հղումներ

Դավութօղլուն կրկին սպառնում է Ֆրանսիային


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ֆրանսիացի սենատորներին կոչ է արել երկուշաբթի օրը մերժել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա կուսակցությունը եւ Ֆրանսիայի Սենատը ամենից առաջ կհարգեն եվրոպական արժեքները», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Դավութօղլուն։

«Պատմությունը շահարկողները իրենք կտուժեն այդ շահարկումից», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից անցած տարվա դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը անմիջապես հաջորդեց պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությունը, հիմնականում` Ֆրանսիային ուղղված սպառնալիքների տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG