Մատչելիության հղումներ

Բելառուսի ներքին գործերի նախարարի դեմ հայց` Փարիզում


Փարիզում հինգշաբթի օրը դատական հայց է ներկայացվել Բելառուսի ներքին գործերի նախարար Անատոլի Կուլեշովի դեմ` երկրի նախագահի նախկին 4 թեկնածուների կողմից:

Հայցվորները Կուլեշովին մեղադրում են 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու եւ կտտանքներ կիրառելու համար, տեղեկացրել է տուժած կողմի փաստաբան Ուիլյամ Բուրդոնը:

Այս օրերին Բելառուսի ներքին գործերի նախարարը Լիոնում մասնակցում էր Ինտերպոլի կազմակերպած խորհրդակցությանը:

Հայցվորների փաստաբանը պահանջել է, որ Կուլեշովն անհապաղ ձերբակալվի եւ հանձնվի ֆրանսիական արդարադատությանը:

Ինտերպոլը հաստատել է, որ Բելառուսի ներքին գործերի նախարարը գտնվում էր Լիոնում, սակայն, միաժամանակ, հայտարարել է, որ Կուլեշովի այցը ավարտվել է, եւ իրենք նախարարի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG