Մատչելիության հղումներ

Սեմնեբին դարձավ Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ


Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին աշխատելու է ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամում` որպես Սեւծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Ռուսաստանի հարցերով փորձագետ։ Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամը իր կայքէջում։

Սեմնեբին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն էր 2006 - 2011 թվականներին, զբաղվել է տարածաշրջանային հակամարտությունների, տարածաշրջանի երկրներում քաղաքական բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների եւ այլ հարցերով։ Ավելի վաղ նա գլխավորել է ԵԱՀԿ-ի առաքելությունը Խորվաթիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG