Մատչելիության հղումներ

Վարազդատ Կարապետյանը` ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տնօրեն


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` անցած երեքշաբթի օրը ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն:

Կարապետյանը 38 տարեկան է, տնտեսական գիտությունների թեկնածու է, անկուսակցական։ Տարբեր տարիների աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, եղել է մոսկովյան երկու ընկերությունների ֆինանսական տնօրենը, «Հայագրոբանկ»-ի Գավառի մասնաճյուղի կառավարիչը։ 2003 թվականից առ այսօր Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: Վարչապետի խորհրդական էր նշանակվել անցած տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG