Մատչելիության հղումներ

Պուտինը ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնում


Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գնալ երկխոսության երկրի ընդդիմադիր ուժերի հետ, սակայն կասկածում է` արդյո՞ք այդ ուժերի առաջնորդները կցանկանան երկխոսել։

Երեկ իր նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է նաեւ, թե որոշ ընդդիմադիր առաջնորդներ բոլորովին վերջերս հրավիրվել են զրույցի, սակայն հրաժարվել են գալ։ Թե ում է նկատի ունեցել վարչապետը` լրագրողները այդպես էլ չեն պարզել։

Վլադիմիր Պուտինը նաեւ մեղադրել է ընդդիմադիրների ցույցերը լուսաբանող «Էխո Մոսկվի» ռադիոկայանը արտաքին ուժերին ծառայելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG