Մատչելիության հղումներ

Ապամոնտաժվում են նաեւ «էլիտար» կրպակները


Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ապամոնտաժվում են խանութ-տաղավարները:
Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ապամոնտաժվում են խանութ-տաղավարները:

Մայրաքաղաքի Աբովյան փողոցում սկսվել է խանութ-տաղավարների ապամոնտաժումը:

Այսօր այդ «էլիտար» կրպակներից 3-ը ապամոնտաժում է նույն ընկերությունը, որը ժամանակին կառուցել էր դրանք:

Ամիսներ առաջ, երբ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երեւանում սկսվեց կրպակների համատարած ապամոնտաժումը, փոքր կրպակների տերերը մտահոգություն հայտնեցին, թե գործընթացը կշրջանցի խոշոր, «էլիտար» կրպակները: Կարապետյանը այն ժամանակ հավաստիացրել էր, որ դրանք եւս ապամոնտաժվելու են:

Երեւանի քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի նախկին տեսքին:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ավարտվել են Աբովյան փողոցում գտնվող խանութ-կրպակների սեփականատերերի հետ բանակցությունները, գտնվել են «փոխհամաձայնեցված լուծումներ» եւ մի քանի օրից փողոցը «կրպակազերծ» կլինի:

«Իրենց բոլորին էլ այլընտրանքային տեղեր են առաջարկվել, իրենց համար ընդունելի տեղեր», - հավելեց Սարդարյանը:

Աբովյան փողոցի կրպակներն իրենց չափերով խանութներ էին հիշեցնում եւ զբաղվում էին ոչ մթերքի եւ կենցաղային իրերի, այլ հագուստի վաճառքով:

Քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ապամոնտաժումից հետո կրպակների տարածքը կհավասարեցվի, կկանաչապատվի: Փոխանցեցին նաեւ, որ իրենց հաշվառած մոտ 2800 կրպակների շուրջ 90 տոկոսն արդեն ապամոնտաժվել է:

Մայրաքաղաքի բնակիչները, ընդհանուր առմամբ գոհ են, որ կենտրոնական այս փողոցը կստանա իր նախկին տեսքը: Թեեւ թերահավատներ էլ կան:

please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG