Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ընդունել է Ջոն Պրեսկոտին


Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանն երկուշաբթի օրը ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ինչպես տեղեկացնում է արտգործանախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարար Նալբանդյանը Պրեսկոտի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Ջոն Պրեսկոտը, նույն աղբյուրի համաձայն, դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Պրեսկոտի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG