Մատչելիության հղումներ

Ղազախստանի ԿԸՀ-ը ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները


Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «Նուր Օթան» կուսակցությունը հաղթանակ է տարել` ստանալով քվեների 80.7 տոկոսը:

Խորհրդարանում մանդատներ ստանալու համար սահմանված նվազագույն` 7 տոկոսի շեմը հաղթահարել են եւս երկու կուսակցություն` գործարարների շահերը ներկայացնող «Ակ Ժոլ» կուսակցությունը, որը ստացել է քվեների 7.5 տոկոսը, եւ Կոմունիստական կուսակցությունը` 7.2 տոկոսով:

Ընտրություններին մասնակցած մյուս 4 կուսակցությունները խորհրդարանի ստորին պալատում տեղեր չեն նվաճել` չկարողանալով հաղթահարել 7 տոկոսի արգելքը:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 75 տոկոսը:

ԵԱՀԿ-ի դիտորդները քննադատել են ընտրությունները` արձանագրելով, որ դրանք չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների անցկացման հիմնարար սկզբունքներին:

Այս ընտրությունները արտասովոր են, քանի որ փոփոխված ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ խորհրդարանում ներկայացված լինի առնվազն երկու կուսակցություն: Մինչ այս, երկար տարիներ Ղազախստանի խորհրդարանում ներկայացված էր միայն իշխող կուսակցությունը: Մեջլիսի 107 պատգմավորներից 98-ը «Նուր Օթան» իշխող կուսակցությունից են, 9-ը՝ ազատ պատգամավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG