Մատչելիության հղումներ

Ըստ Քաթարի էմիրի` արաբական երկրները պետք է զորքեր ուղարկեն Սիրիա


Քաթարի էմիր Համադ Բին Խալիֆան հայտարարել է, որ արաբական երկրները պետք է զորքեր ուղարկեն Սիրիա, որպեսզի կանգնեցնեն այդ երկրի բանակի կողմից խաղաղ բնակիչների սպանությունները:

Բին Խալիֆան այդ հայտարարությունն արել է ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սիրիայում արդեն շուրջ 10 ամիս շարունակվում են բախումները, որոնց հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, 5 հազարից ավելի մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG