Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի համազեկուցողները հունվարի 16-17-ը կայցելեն Հայաստան


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը հունվարի 16-17-ը փաստահավաք այցելություն կկատարեն Երեւան։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ արդարադատության համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն անցած տարի ԵԽԽՎ-ի ընդունած թիվ 1837 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը, որոնք վերաբերում են, մասնավորապես, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությանը, ոստիկանության դեմ բողոքների անկախ մեխանիզմի ստեղծմանը եւ ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը եւ դիտարկման ընթացակարգի առաջնահերթ ոլորտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG