Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` հանդիպմանը, որին ներկա էր Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG