Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը այցելել է Կուբա


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Լատինական Ամերիկայի երկրներ շրջագայության ընթացքում երեկ այցելել է Կուբա։

Ելույթ ունենալով Հավանայի համալսարանում, որտեղ Իրանի նախագահին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում, Ահմադինեժադը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային նոր հասարակարգ` շեշտելով, թե կապիտալիստականն իրեն արդեն սպառել է։

Իրանի եւ Կուբայի ներկայիս իշխանությունները մի շարք հարցերում համահունչ դիրքորոշումներ ունեն։

Պաշտոնական Թեհրանը քննադատում է կես դար առաջ Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների կիրառած առեւտրային էմբարգոն, Հավանան, իր հերթին, ճանաչում է խաղաղ միջուկային ծրագիր իրականացնելու Իրանի իրավունքը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG