Մատչելիության հղումներ

Արտակարգ դրությունը Ժանաոզենում երկարաձգվեց


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկարաձգել է արտակարգ դրությունը Ժանաոզեն քաղաքում մինչեւ հունվարի վերջ։

Այդ կարգադրությունը Նազարբաեւը ստորագրել է այսօր։

Արտակարգ դրությունը Ժանաոզենում մտցվել է դեկտեմբերի 17-ին՝ այդ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից եւ բախումներից հետո, որոնց հետեւանքով զոհվել է 16 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։ Այն նախապես հայտարարված էր մինչեւ հունվարի 5-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG