Մատչելիության հղումներ

Թալիբները Քաթարում «քաղաքական ներկայացուցչություն» կբացեն


Աֆղանստանի թալիբները հայտարարում են, որ Քաթարի իշխանությունների հետ համաձայնություն են ձեռք բերել այդ երկրում իրենց «քաղաքական ներկայացուցչությունը» բացելու վերաբերյալ:

Արտասահմանում ներկայցուցչություն բացելու հիմնական նպատակը, «Թալիբան» շարժման գործիչ Զաբիհուլլահ Մուջահիդի խոսքով, «միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելն է» Աֆղանստանում խաղաղության հաստատման վերաբերյալ:

«Թալիբան»-ի հայտարարությունում, որը տեղադրվել է իսլամիստական կայքերից մեկում, նաեւ նշվում է, որ Աֆղանստանի իշխանությունների հետ հետ խաղաղության կնքելու պայմանը օտարերկրյա զորքերի դուրսբերումն է երկրից եւ ահաբեկչության մեջ մեղադրվող եւ Գուանտանամոյի բանտում պահվող թալիբների ազատ արձակումը:

Աֆղանստանի իշխանությունները եւ արեւմտյան երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններ կսկսեն, եթե վերջիններս հրաժարվեն զինված պայքարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG