Մատչելիության հղումներ

12 ճանապարհատրանսպորտային պատահար 4 օրում. կա մեկ զոհ


2011 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 22-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել էր, 46-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG