Մատչելիության հղումներ

Պետական պարգեւներ եւ կոչումներ` բարձրաստիճան պաշտոնյաներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Գագիկ Խաչատրյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Արթուր Աֆրիկյանին՝ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Մխիթար Գոշի մեդալով` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Անանիա Շիրակացու մեդալով` Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Մովսես Խորենացու մեդալով` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը պարգեւատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:

Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, Նիկոլայ Գրիգորյանը, կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, Մովսես Խորենացու մեդալով՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Անանիա Շիրակացու մեդալով է պարգեւատրվել նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը։

Նախագահի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ եւս պարգեւատրվել են մեդալներով, ստացել դասային աստիճաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG