Մատչելիության հղումներ

Թուրքիայի օդուժը ռմբակոծել է քրդաբնակ շրջանները. զոհվել է առնվազն 30 մարդ


Թուրքիայի ռազմական օդանավերը այսօր ռմբակոծել են երկրի հարավ-արեւելքում գտնվող քրդաբնակ շրջանները, ինչի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել։

Սըռնաք գավառի պաշտոնյաները հայտնել են գավառի բնակավայրերում այրված մարդկանց տասնյակ դիակների առկայության մասին։

Զինված ուժերը, մինչդեռ, վստահեցնում են, թե ռմբակոծության թիրախը այն շրջաններն էին, որտեղ քաղաքացիական բնակչություն չկա։

Բանակը հայտարարել է, թե անօդաչու թռչող սարքերը երեկ երեկոյան տվյալ շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների խումբ էին հայտնաբերել, եւ տեղեկատվություն կար այդ տարածաշրջանում գտնվող ռազմակայանների վրա նրանց ծրագրած հարձակման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG