Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի նախագահ է ընտրվել Եվգենի Շեւչուկը


Կիրակի օրը Մերձդնեստրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` չճանաչված հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արդեն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները։

Երկրորդ փուլում Շեւչուկի մրցակիցն էր խորհրդարանի ներկայիս նախագահ Անատոլի Կամինսկին, ով համարվում էր Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածուն:

Մերձդնեստրի գործող նախագահ Իգոր Սմիրնովը պարտվել է երկու շաբաթ առաջ անցկացված ընտրությունների առաջին փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG