Մատչելիության հղումներ

Չինաստանն ու Պակիստանը ազգային արժույթների խոշորածավալ փոխանակում են իրականացնում


Չինաստանը այսօր հայտարարել է, որ շուրջ 10 միլիարդ յուան (մոտ $1.6 միլիարդ ԱՄՆ դոլար) է փոխանակելու Պակիստանի 140 միլիարդ ռուփիի հետ։

Չինաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ փոխանակման նպատակը երկու երկրների միջեւ ներդրումները եւ առեւտուրը քաջալերելն է։

Չինաստանը նախկինում իր ազգային արժույթի խոշոր փոխանակումներ է իրականացրել նաեւ այլ երկրների, օրինակ՝ Թայլանդի, Արգենտինայի եւ Ղազախստանի հետ։

Տնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, այսպիսով Չինաստանը փորձում է խրախուսել իր ազգային արժույթի կիրառումը համաշխարհային առեւտրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG