Մատչելիության հղումներ

Բոյկոտ` ՄԱԿ-ի ԳԱ-ում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հիշատակը հարգելու արարողությանը


Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները բոյկոտել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու արարողությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլզիզ ալ-Նասերը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան է խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել իրենց առաջնորդի հիշատակը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նմանօրինակ խնդրանքը մերժվել է:

Անվտանգության խորհուրդը, հիշեցնենք, պատժամիջոցներ է կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ` կապված այդ երկրի միջուկային զենքի ծրագրի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG