Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը սկսեց ցեղասպանության օրինագծի քննարկումը


Ֆրանսիայի Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկումը։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի թուրքական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ այսօր վաղ առավոտյան ցույց են սկսել Փարիզի կենտրոնում` բողոքելով օրինագծի դեմ։

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հերթական սպառնալիքներն է ուղղել Ֆրանսիային, զգուշացնելով, թե օրինագծի ընդունման դեպքում պաշտոնական Անկարան պատժամիջոցներ կկիրառի Փարիզի նկատմամբ։

«Վաղը, հավանաբար, ես կհայտարարեմ, թե ինչ ենք անելու առաջին փուլում, եւ մենք կհայտարարենք, թե ինչ պատժամիջոցներ ենք կիրառելու երկրորդ եւ երրորդ փուլերում», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG