Մատչելիության հղումներ

Բրազիլական քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Քաղաքապետի հաստատումից եւ դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո բանաձեւը ստացել է օրենքի ուժ, համաձայն որի` ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ եւ յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Կամպինասն ունի շուրջ 1 միլիոն 200 հազար բնակիչ, Սան Պաուլո նահանգի արդյունաբերական, գյուղատնտեսական եւ գիտամշակութային խոշոր կենտրոններից է, ունի փոքրաթիվ հայկական համայնք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG