Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն Ռուսաստանին ընդունել է իր կազմում


Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 18 տարվա բանակցություններից հետո Ռուսաստանին ընդունել է իր կազմում: Ռուսաստանը համաշխարհային խոշոր տնտեսություններից վերջինն էր, որ ԱՀԿ-ի կազմում ընդգրկված չէր:

1993 թվականից սկսված բանակցությունները անընդահատ ձախողվում էին, եւ վերջապես երբ անցյալ ամիս Վրաստանը հանեց իր առարկությունը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ, ԱՀԿ-ն դրական որոշում կայացրեց: ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը օրինական ուժ կստանա միայն Պետդումայի վավերացումից հետո, որը հավանաբար տեղի կունենա 2012-ի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG