Մատչելիության հղումներ

Մախաչկալայում լրագրող է սպանվել


Ատրճանակով զինված անձի կրակոցներից Դաղստանի մայրաքաղաք Մախաչկայալում երեկ ուշ երեկոյան սպանվել է «Չերնովիկ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Խաջիմուրադ Կամալովը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել, երբ Կամալովը դուրս է եկել խմբագրությունից։

Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետության ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Հասանովը հայտնել է, որ դիմակավորված անձը ութ անգամ կրակել է լրագրողի վրա։

Խաջիմուրադ Կամալովի ղեկավարած շաբաթաթերթը հետեւողականորեն լուսաբանում է ոստիկանության կողմից լիազորություններն անցնելու դեպքերը՝ Չեչնիային հարեւան հանրապետությունում իսլամիստ ապստամբների բողոքի ակցիաների ժամանակ։ Կամալովը հայտնի է նաեւ կառավարության անդամներին կոռուպցիայի մեջ մեղադրող հրապարակումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG