Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի նախագահի ընտրություններում հավանական է երկրորդ փուլը


Կիրակի օրը Մերձդնեստրում անցկացված նախագահական ընտրություններում, exit poll-ի արդյունքներով, երեք թեկնածուներից ամենից շատ քվեներ` 47.38 տոկոս է ստացել Մերձդնեստրը 1990-ականներից ղեկավարող 70-ամյա Իգոր Սմիրնովը:

Նախագահի թեկնածու, չճանաչված հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկի նախընտրական շտաբի տվյալներով, սակայն, ձայների 95 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը իրենց թեկնածուն է` 39.1 տոկոսով, խորհրդարանի ներկայիս նախագահ Անատոլի Կամինսկին ստացել է քվեների 27.7 տոկոսը, իսկ Սմիրնովը ընդամենը երրորդ տեղում է` 25.5 տոկոս։

Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան։

Մերձդնեստրի նախագահը ընտրվում է 50 տոկոսից ավելի ձայներով, հետեւաբար, ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի երկրորդ փուլ` երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է ռուսաստանյան РБК պարբերականը։

Նույն աղբյուրի վկայությամբ` Կրեմլի համար անցանկալի է Սմիրնովի վերընտրվելը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG