Մատչելիության հղումներ

Ճապոնական ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել


Ճապոնիայում` «Գենկայ» ատոմակայանում ուրբաթ օրը տեղի է ունեցել մոտ երկու տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք:

«Կիոդո» լրատվական գործակալության հրապարակած տվյալներով, արտահոսքը չի սպառնում շրջակա միջավայրին:

Ճապոնական ատոմակայանների անվտանգության շուրջ մտահոգությունները չեն մարում այս տարվա մարտին ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսի Դայիչի» կայանում տեղի ունեցած վթարից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG