Մատչելիության հղումներ

Բելառուսում արգելվել է Էբերտի հիմնադրամի գործունեությունը


Բելառուսի իշխանությունները հրաժարվել են երկարացնել երկրում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի գործունեության ժամկետը։ Դա նշանակում է, որ գերմանական հիմնադրամի գործունեությունը Բելառուսում կդադարեցվի արդեն այս ամիս։

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հիմնադրամի ներկայացուցչությունը փակելու որոշումը բացատրել է նրանով, թե «նրա գործունեությունը ամբողջովին չէր համապատասխանում բելառուսական պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքի չափանիշներին»։

Պաշտոնական Բեռլինը կտրուկ քննադատել է Մինսկի նման որոշումը` ընդգծելով, որ դա Բելառուսի ղեկավարության կողմից եւս մեկ քայլ է դեպի մեկուսացում։

Էբերտի հիմնադրամը Բելառուսում գործում էր 1997 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG