Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին' ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, գրել է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետեւից տանել հասարակության մեծ զանգվածների եւ պատասխանատու լինել պետության ապագայի համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի՝ «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ»: