Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը ափսոսանք է հայտնել Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ


Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին խորին ափսոսանք է հայտնել անցած շաբաթ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածք ցուցարարների ներխուժման կապակցությամբ:

Սալեհին խոստացել է «ամեն ինչ անել ապագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Իրանի արտգործնախարարը նման հայտարարություններ է արել Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ հանդիպման ժամանակ:

Սալեհին Գերմանիա է ժամանել մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր` Բոննում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG