Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Լիբանանի նախագահը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ:

Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախատեսվում է նաեւ հայ - լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG