Մատչելիության հղումներ

Ըստ ռումինահայ գործչի` Ռումինիան ԵՄ մտնելով աղքատացել է


2007 թվականին Եվրամիությանը անդամակցելուց հետո Ռումինիան աղքատացել է։ Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը ռումինական «Բիզնես-24» պարբերականին տված հարցազրույցում։

«Եվրամիություն մտնելուց հետո մենք հասկացանք, որ մրցունակ չենք։ Ես նաեւ նկատել եմ, որ շատ ավելի ծանր է աղքատ լինել Եվրամիության ներսում, քան նրանից դուրս», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ընդգծել է ռումինահայ գործիչը` հավելելով. - «Քաղցած Ռումինիան Եվրամիությունում պետք է այլ երկրների հետ նստի առատ սեղանի շուրջ, սակայն ուտելիքին ձեռք չտա»։

Նախկին նախարարը ասել է նաեւ, թե չի տեսնում Ռումինիայում եւ Եվրամիությունում առկա ճգնաժամի մոտալուտ ավարտ եւ կանխատեսում է իր երկրի ներդրումային գրավչության անկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG