Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյանը ներկայացրել է աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերը


Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը նոյեմբերի 30-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր կոնֆերանսում` ներկայացնելով աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերը:

Հայաստանի արտգործնախարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչություն փոխանցմամբ` դեսպան Կիրակոսյանը խոսել է նաեւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի, մասնավորապես, սկսնակ ձեռներեցների, խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերի, հանքարդյունաբերության, քիմիական եւ սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման եւ կիրառման ծրագրերի մասին:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 14-րդ Գլխավոր կոնֆերանսը, որը անցկացվում է երկու տարին մեկ, մեկնարկել է նոյեմբերի 28-ին Վիեննայում եւ իր աշխատանքները կշարունակի մինչեւ դեկտեմբերի 2-ը: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է եւ բաղկացած է 174 անդամ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG