Մատչելիության հղումներ

Թուրքիան նոր պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի նկատմամբ


Թուրքիան հայտարարել է Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։ Պաշտոնական Անկարան սառեցնում է Սիրիայի հաշիվներն ու բոլոր ֆինանսական գործարքները, արգելվել է նաեւ զենքի մատակարարումը Դամասկոսին:

Նոր պատժամիջոցների մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Նա ընդգծել է, որ Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը Անկարայի համար այլեւս լեգիտիմ նախագահ չէ` ընդդիմության նկատմամբ շարունակվող բռնաճնշումների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG