Մատչելիության հղումներ

Համանախագահներին ընդունել է Սեյրան Օհանյանը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել եւ մաղթել է արգասաբեր աշխատանք:

Համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու` Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG